5 բան, որոնց պատճառով Դուք անհաջողակ եք դառնում
LifestyleԿան սովորություններ, որոնք մարդուն ներքև են քաշում։ Ներկայացնում ենք դրանցից 5-ը
1. Խոստումը չկատարելու սովորությունը
Մենք հաճախ մոռանում ենք ինքներս մեզ տված խոստումների մասին։ Ամեն օր մենք մեզ բազմաթիվ խոստումներ ենք տալիս՝ առավոտյան վազքից մինչև աշխատանքի փոխելը։ Սակայն կատարում ենք այդ ցուցակի մի չնչին մասը։ Բանը նրանում է, որ խոստման պահին մենք էմոցիոնալ առումով արդեն հասնում ենք դրված նպատակին և մի կողմ թողնում այն ամենասկզբից։ Հետագայում մենք հետզհետե մոռանում ենք դրա մասին և դա դառնում է նորմա՝ մենք կորցնում ենք սեփական գիտակցության հանդեպ կառավարումը։ Հոգեբանները այս սովորույթից ազատվելու համար խորհուրդ են տալիս ամեն մի կատարված խնդրի համար պարգևատրել ինքներդ ձեզ։ Թող դա լինի փոքր մի բան, բայց հավատացեք, արդյունքը իրեն սպասեցնել չի տա։
2. Զարթուցիչը անընդհատ անջատելու սովորություն
Առավոտը՝ օրվա ամենաարդյունավետ ժամանակն է։ Անջատելով զարթուցիչը և թույլ տալով ինքներս մեզ քնել ևս 10 րոպե, մենք պարտվում ենք օրվա հենց առաջին պայքարում։ Բանը նրանում է, որ դուք ավտոմատ կերպով ձեզ ծրագրավորում եք հնարավոր անհաջողությունների շարքին։
3. Քնելուց առաջ սմարթֆոն օգտագործելու սովորություն
Ապացուցված է, որ սմարթֆոնների լուսավորությունը վատ է ազդում մեր առողջության վրա։ Այն ոչ միայն առաջ է բերում անքնություն, այլ նաև պատճառ է տեսողության վատացման, նաև բերում է գիրացման և նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունների։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում քնելուց 1-2 ժամ առաջ մի կողմ թողնել բոլոր տեսակի գաջեթները և կարդալ օրինակ գիրք։ Դա օգտակար կլինի ոչ միայն առողջության, այլ նաև Ձեր զարգացման համար։
4. Անցյալի համար ինքդ քեզ դատապարտելու սովորություն
Բոլորիս էլ երբեմն ափսոսում ենք անցյալի որոշ արարքների համար։ Բայց պետք է հիշել, որ ինչպես մենք մտածում և վերլուծում ենք անցյալը՝ ուղիղ կերպով անդրադառնում է ապագայի վրա։ Անցյալի սխալների համար ինքդ քեզ մեղադրելու փոխարեն ավելի լավ է կենտրոնանալ այսօրվա վրա և շնորհակալ լինել կյանքին այն բանի համար, թե ինչ ունեք հիմա և այստեղ։
5. Բոլորի հետ համաձայնվելու սովորություն
Մենք միշտ վախենում ենք բաց թողնել ինչ-որ հնարավորություն կամ վիրավորել ինչ-որ մեկին։ Այդ պատճառով, հաճախ չմտածելով ասում ենք «այո»։ Եվ միայն հետո ենք հասկանում մեր որոշման սխալ լինելը։ Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար նախորոք իմացեք ձեր նախապատվությունները։ Ճիշտ է, ընկերոջը օգնելը լավ է, սակայն պետք չէ մոռանալ ինքդ քո մասին։