«Չկա չարիք առանց բարիք». Կնոջ կրծքի չափի և սթրեսների միջև եղած կապը
LifestyleԳերմանացի գիտնականները պարզել են, որ սթրեսներն ու դեպրեսիվ վիճակը անմիջական կապ ունեն իգական սեռի կրծքի չափսերի հետ: Նրանք ապացուցում եմ, որ որքան շատ է հուզվում աղջիկը, այնքան շուտ է սկսում զարգանալ նրա կուրծքը:
Բժիշկները համոզված են, որ, համեմատած 19-րդ դարի հետ, ժամանակակից աղջիկների կուրծքը ձևավորվում է 5 տարի ավելի շուտ: Սա կապված է ներկայիս խնդիրների հետ, օրինակ՝ տարաձայնություններ ծնողների հետ, սիրային եռանկյունիներ, բաժանություններ:
Այս միտումը, ըստ բժիշկների, բացասական է, քանի որ որքան շուտ է ձևավորվում կնոջ կուրծքը, այնքան շուտ է նա սկսում սեռական կյանքը, հետևաբար կա վաղաժամ հղիացման վտանգ:
նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը