Ի՞նչ անել, երբ սառչում են ոտքերի մատները
LifestyleՇատերն են բողոքում, որ իրենց ոտքերի մատները մշտապես կամ հաճախակի սառն են
Եթե ոտքերի մատները արդեն իսկ սառն են, ընդունեք տաք լոգանք, որի ընթացքում ոտքերի տակ մերսման գորգիկ դրեք: Լոգանքից հետո մանրամասն սրբեք ոտքերի թաթերը:
Լոգանք ընդունելուց հետո ոտնաթաթերը մերսեք մանկական յուղով:
Ամեն օր առավոտյան մարմնամարզության ժամանակ կատարեք հատուկ վարժություն ոտքերի համար: 10-15 անգամ բարձրացեք թաթերի վրա: Կարող եք նաև ոտնաթաթի պտույտներ կատարել: Այս պարզ վարժությունները կտաքացնեն Ձեր մկանները:
Ընդունեք հատուկ՝ տաքացնող լոգանքներ:
1 լ ջրում լուծեք 20 գր կերակրի աղ և 15 րոպեով ոտքերը դրեք այդ ջրի մեջ: Այնուհետև ոտքերին կիտրոնի հյութ քսեք, սրբեք և վերջում քսեք գերչակի յուղ:
Վերցրեք 2 ճաշի գդալ թխենու արմատներ (коры черемухи, հարցրեք դեղատներում), վրան 1 լ եռացրած ջուր լցրեք և թողեք, որ թրմվի, ապա ստացված թուրմով ընդունեք լոգանք ոտքերի համար:
Կատարեք տաքացնող մերսում: Մերսման համար պատրաստեք հատուկ կրեմ: Վերցրեք 2 կաթիլ հազրեվարդի (розмарин) և նարդոսի (лаванда) յուղեր, խառնեք և ավելացրեք 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ: Ստացված կրեմով մերսեք ոտնաթաթերը: