Դոնի Ռոստովում հրդեհը 6 հազար քառ. մետր տարածք Է ոչնչացրել քաղաքի խոշորագույն շուկայում
International newsԱնցած մեկ օրում երկրորդ խոշոր հրդեհն Է տեղի ունեցել Ռուսաստանի առեւտրական օբյեկտներում: Ցերեկն այրվում Էր Մոսկվայի «Սինդիկա» շինարարական առեւտրի կենտրոնը, իսկ ուշ երեկոյան Դոնի Ռոստովի «Վոստոչնի» խոշորագույն մեծածախ ապրանքային շուկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Հրդեհն ընդգրկել Է շուկայի 6 հազար քառ. մետր տարածք: Նախնական տվյալներով զոհեր ու տուժածներ չկան: Դոնի Ռոստովի շուկայում հրդեհի մասին հաղորդումն ստացվել Էր կիրակի ժամը մոտ 21:08-ին:
Այրվում Էր մոտավորապես 600 քառակուսի մետր մակերեսով առեւտրական տաղավարը, այնուհետեւ հրդեհը տարածվել Է մյուս տաղավարների վրա: Հրդեհաշիջմանը մասնակցում Է շուրջ 400 մարդ եւ 50 միավոր տեխնիկա: Ներկայում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները: Շուկայի տարածքում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված: Բռնկման պատճառը կպարզեն փորձագետները, ԱԻՆ-ում առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: