Թե ինչու է անհրաժեշտ ամուսնական մատանին կրել հենց ձախ ձեռքին
Lifestyle
Ամուսնության օրվան ընդառաջ զույգերը երկար ժամանակ նախապատրաստվում են և ուշադրություն են դարձնում նույնիսկ ամենափոքր մանրուքների։ Սակայն շատ քչերն են, որ մտածում են ու հասկանում, թե իրականում ինչի համար են այդ մանրուքները նախատեսված։
Նմանատիպ անտեսված մանրուքներից է նաև այն փաստը, որ ամուսնական մատանին անպայաման պետք է ձախ ձեռքին կրել։
Հնում, մարդկանց մոտ այնպիսի մի համոզմունք է եղել, որ ձախ ձեռքի մատնեմատով անցնում է մի երակ, որը գնում է ուղիղ դեպի սիրտը։ Այս մասին իմանալով` մարդիկ որոշեցին ամուսնական մատանին հենց ձախ ձեռքի այդ մատին կրել, որպեսզի էլ ավելի մոտեցնեն այն իրենց սրտին։
Իհարկե, սա շատ գեղեցիկ ու հաճելի պատմությունը է, սակայն իրականությունն այն է, որ երկու ձեռքերի ֆիզիոլոգիան էլ նույնն են և ոչ մի մատում չկա նմանատիպ երակ։ Այս բացահայտումն իմանալով, այդուհնադերձ, ձախ ձեռքին մատանի կրելը մինչ օրս էլ պահել է իր խորհուրդը։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.