Ռուսաստանը թույլատրել է ՌԴ բանակում ծառայություն անցնող օտարերկրացիներին ներգրավվել ՌԴ սահմաններից դուրս ահաբեկչության դեմ պայքարին
International newsՌուսաստանի բանակում զինվորական ծառայություն անցնող օտարերկրացի քաղաքացիները կարող են ներգրավվել ՌԴ տարածքից դուրս ահաբեկչության դեմ պայքարի գործողություններին: Համապատասխան հրամանագիրը երկուշաբթի հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հայտնում է ТАСС-ը:
«Օտարերկրացի քաղաքացի հանդիսացող զինծառյողները մասնակցում են ռազմական գործողությունների, կատարում են խնդիրներ արտակարգ կամ ռազմական դրության, զինված հակամարտության պայմաններում, ինչպես նաև մասնակցում են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս միջազգային խաղաղության և անվտանգության վերականգնմանը կամ միջազգային ահաբեկչական գործունեության կանխմանն ուղղված գործունեությունում՝ միջազգային իրավունքների համընդհանուր ընդունված սկզբունքների և նորմերի, Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն»,- ասված է հրամանագրում:
Օտարերկրացիներին թույլ է տրվում ծառայել ռուսական բանակում 2003 թվականից, ընդ որում՝ նրանք կարող են ընդգրկվել ռուսական զորքերում միայն պայմանագրային հիմունքներով: