Բաղդադի իշխանությունները չեն բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը. Asharq Al-Awsat
International newsԻրաքի համերկրային իշխանությունները չեն բացառում Իրաքյան Քրդստանի հետ համադաշնության ստեղծումը՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որը պայմանավորված Է քրդական ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի անցկացմամբ:
Այս պնդումը տեղ Է գտել հոկտեմբերի 9-ին Asharq Al-Awsat թերթում հրապարակված հոդվածում: Ինչպես հրատարակությանը հայտարարել Է Իրաքյան Քրդստանի Քաղաքական ղեկավարության խորհրդի անդամ Աբդալա Վարաթին, «համադաշնության ստեղծման վերաբերյալ առաջարկությունը փոխանցել Է երրորդը կողմը, որը ներկայացնում Է քրդական ինքնավարության հետ հարեւան պետություն», նախաձեռնությանը «հավանություն են տվել Իրաքի խորհրդարանի առանձին քաղաքական խմբակցություններ եւ կառավարությունը», բայց այն «պաշտոնապես չի ներկայացվել»:
«Փաստաթղթում, Վարաթիի խոսքով, ընդգծվում Էր, որ «համադաշնությունը ներկա պահին լավագույն լուծումն Է Իրաքի քաղաքական իրադրության համար»: Սակայն, ինչպես նշել Է քուրդ քաղաքական գործիչը, Էլբիլը կարող Է «Բաղդադի հետ համադաշնության ձեւավորումը քննարկել կենտրոնական իշխանությունների կողմից քրդական պետության ճանաչման դեպքում»: Բաղդադից պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չի հետեւել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: