Մելանյա Թրամփի «ցնցող ոճային տեսքը» շոկի է ենթարկել իր երկրպագուներին. ֆոտոշարք
LifestyleՀայտնի է, որ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մինչև առաջին տիկին դառնալը, Սպիտակ տուն տեղափոխվելն ու համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելը, եղել է ճանաչված մոդել: Հենց այս է պատճառը, որ 47-ամյա սլովենուհին մշտապես փայլում է ոչ միայն անթերի կառուցվածքով, այլև իր բարձր ոճային ճաշակով:
Ինչպես հայտնում է ORER.news-ը՝ վկայակոչելով բրիտանական է The Daily Mail պարբերականը, ԱՄՆ առաջին տիկինը հերթական «ցնցող ոճային հաղթանակն» է տարել նախօրեին, երբ Սպիտակ տուն էին այցելել կազմակերպված ընդունելության ժամանակ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այդ միջոցառումը նվիրված է եղել Միացյալ Նահանգների լատինական մշակույթի իսպանալեզու համայնքին: Այս նպատակով էլ առաջին տիկինն ընտրել է թեմային համահունչ հագուստ: Նա հասարակ սպիտակ շապիկը կրել է վառ վարդագույն, իսպանական մոտիվներով կիսաշրջազգետի ու համահունչ բարձրակրունկների հետ:






