ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմ չի ցանկանում. Ստոլտենբերգ
International newsՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանումՌուսաստանի հետ նոր սառը պատերազմ սկսել, այս մասին գրում է expert.ru-ն:
«Ռուսաստանը մեր հարևանն է, մենք չենք ուզում մեկուսացնել նրան և չենք ցանկանում նոր սառը պատերազմ Ռուսաստանի հետ», - ասել է Ստոլտենբերգը:
Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն կցանկանար առավել մեծ թափանցիկություն տեսնել Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժություններում, ինչպես նաև շեշտել է, որ Սև ծովում ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր պարեկային ներկայությունը Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով: