Սեքսուալ կյանքը բարելավելու, հարաբերությունները թարմացնելու ու կիրքը պահպանելու կարևորագույն խորհուրդներ
Lifestyle1. Անհրաժեշտ է սերը դարձնել կյանքի ամենակարևոր մասը: Պետք է սեքսուալ զուգընկերոջը նույնքան լուրջ ու կարևոր վերաբերվել, որքան աշխատողի, ծնողի կամ ընկերոջ դերին: Խորհորդ է տրվում նախապես որոշել սիրով զբաղվելու ժամանակը, երբ դեռ ունեք թարմ ուժեր և տրամադրություն:
2. Եթե ձեզ սկսել է դուր չգալ սեքսի հաճախականությունը, փնտրեք փոխհամաձայնեցում: Օրինակ` եթե զուգընկերներից մեկը ցանկանում է շաբաթական 6 անգամ զբաղվել սեքսով, իսկ մյուսը` երկու, ապա պետք է համաձայնվել շաբաթական 2-3 անգամի: Առանց սեքսի գիշերները ձեր սերը արտահայտելու համար կարելի է պարզապես համբուվել և գրկախառնված քնել:
3. Անհրաժեշտ է առանձնացնել սեքսը մնացած խնդիրներից: Գիտակցեք, որ կատարյալ հարաբերություններ` առանց վեճի և կոնֆլիկտի գոյություն չունեն:
4. Աշխատեք տարեկան նվազագույնը մեկ անգամ ձեր ամուսնու հետ մեկնեք որևէ տեղ և միասին անցկացրեք հնարավորինս շատ ժամանակ, զվարճացեք և հաճախակի զբաղվեք սեքսով:
5. Մերսումը կարող է լավագույն նվերը լինել, որը կարող եք անել ձեր զուգընկերոջը: Այն ֆիզիկակա հաճույք կպատճառի և կթուլացնի լարվածությունը:
6. Հաճախակի միասին լոգանք ընդունեք: Դա կօգնի ավելի մտերմանալ, եթե անգամ լոգանքի ընթացքում սեքսով չեք զբաղվում, այլ պարզապես զուգընկերներից մեկը ցնցուղ է ընդունում, իսկ մյուսը պարզապես կողքին նստի և զրուցի հետը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: