ԱՊՀ երկրների ղեկավարները կհավաքվեն Սոչիում՝ Պուտինի նախագահությամբ
International newsՍոչիում հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ժամանակ ղեկավարները համագործակցության կարեւոր հարցերի շուրջ կարծիքներ կփոխանակեն:
Ամենայն հավանականությամբ որոշում կընդունվի հաջորդ տարի նախագահության գործառույթները Ռուսաստանից Տաջիկստանին փոխանցելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախատեսվում է ստորագրել մի շարք բազմակողմ փաստաթղթեր`իրավական, մշակութային, հումանիտար, ռազմական ոլորտներում համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
Օրակարգում կլինեն նաև ԵԱՏՄ համագործակցության կարևոր թեմաները, այդ թվում` Մաքսային օրենսգրքի համաձայնագրի մասնակից երկրների վավերացման ընթացքի շուրջ: