Բրազիլիայում տան վրա ինքնաթիռ է ընկել
International newsԲրազիլիայի Սան Պաուլո նահանգում այսօր փոքր ինքնաթիռ է ընկել տներից մեկի վրա, ինչի հետևանքով ինքնաթիռի անձնակազմից երեք հոգի մահացել է, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:
Համաձայն դրա տվյալների՝ տան մեջ մարդիկ են գտնվել, սակայն չեն տուժել:
Մահացածները 30-60 տարիքային սահմանում են եղել, իսկ ինքնաթիռի կործանման պատճառների մասին առայժմ տեղեկություն չկա: