Գիտնականները անվանել են այն մթերքը, որն իսկապես կարող է նվազնեցնել ավելորդ կիլոգրամները
LifestyleԲրիտանացի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ օրական միայն մի ավոկադո ուտելը բավական է, որպեսզի ազատվենք ավելորդ կիլոգրամներից և միևնույն ժամանակ պահպանենք օրգանիզմի առողջությունը:
Գիտնականներին հաջողվել է պարղել, որ այն ոչ միայն նվազեցնում է քաշը, այլև օգնում է բարելավել առողջությունը: Այն բարձրացնում է արյան մեջ լավ խոլեստերինի մակարդակը, և նպաստում է կոնքերի շրջանում ճարպակալության դեմ արդյունավետ պայքարին:
Եթե մարդու մոտ բնորոշվում է միանգամից մի քանի ախտանիշ՝ արյան ճնշման բարձրացում, արյան մեջ շաքարի պարունակության մեծացում, ճարպակալում, ապա նրան ախտորոշում են մետաբոլիկ համախտանիշ: Կատարված հետազոտությանը մասնակցել են ավելի քան 17500 մեծահասակներ, որոնց 2 տոկոսն ամեն օր ավոկադո է կերել, որն իր մեջ պարունակում է 114 կալորիա։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.