Պլաստիկ վիրահատություն տարած 3 չինուհի տեսքի փոփոխության պատճառով չի կարողանում լքել հարավկորեական օդանավակայանը
International newsԵրեք չինուհի պլաստիկ վիրահատություն անելու նպատակով մեկնել է Հարավային Կորեա, որտեղից այժմ չի կարողանում տուն վերադառնալ. պատճառը պլաստիկ վիրահատության հետևանքով ձեռք բերած նոր դեմքի ու կանանց անձնագրերի լուսանկարների անհամապատասխանությունն է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ կանայք մնացել են օդանավակայանում, քանի որ ընդհանրապես նման չեն անձնագրերի լուսանկարներում պատկերված անձանց:
Չինուհիները վիրահատությունից հետո անճանաչելի են դարձել, քանի որ նրանց դեմքն ուռած է ու կապկպած: Այժմ նրանք սպասում են, որպեսզի իրենց ինքնությունը հաստատվի:
Պարբերականը նկատում է, որ հարավկորեական օդանավակայաններում հաճախ են նման դեպքեր լինում, և պլաստիկ վիրահատություն տարած մարդիկ լուրջ խոչընդոտների են բախվում տունդարձի ճանապարհին:
