Անկարայում ոստիկանությունը ցրել Է իշխանությունների կողմից արգելված հանրահավաքը
International newsԱնկարայի ոստիկանությունը ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ Է կիրառել իշխանությունների կողմից արգելված ակցիայի մասնակիցներին ցրելու համար, որը նվիրված Էր երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության երկրորդ տարելիցին: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել Է Evrensel պորտալը:
2015 թվականի հոկտեմբերի 10-ին երկու մահապարտ ահաբեկիչների կողմից Անկարայի երկաթուղային կայարանի շրջանում իրականացված պայթյունների հետեւանքով զոհվեցին երկրի հարավ-արեւելքում բռնության ծավալման դեմ հանրահավաքի 102 մասնակիցներ, որտեղ 2015 թվականի հուլիսից վերսկսվել Է հակամարտությունը Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Թուրքիայի մայրաքաղաքի դատախազության հայտարարության համաձայն, ահաբեկչությունը կազմակերպվել Էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թուրքական բջջի կողմից:
Չնայած այն բանին, որ զանգվածային ակցիան արգելված Էր, հանրահավաքի շուրջ 150 մասնակիցներ փորձել են ճեղքել ոստիկանության շրթան եւ հասնել ահաբեկչության կատարման վայր: Ձերբակալվել Է առնվազն յոթ մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: