Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

Society

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 10-ին ընդունեց ամերիկահայ գործիչներ, լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան Սթարկի (Starkey) ընկերության «Որ աշխարհը լսի» միջազգային բարեգործական ծրագրի բարերար և խորհրդատու տեր և տիկին Արմեն և Հայկուհի Կավուկչյաններին, ծրագրի հայաստանյան առաքելության («Որ Հայաստանում բոլորը լսեն») ղեկավար Թրեվր Թրնըրին, համակարգող Լիանա Սահակյանին և ամերիկահայ բարերար, ծրագրի աջակից Նորա Յակուբյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր գնահատեց Հայաստանում ծրագրի իրականացմանն ուղղված Լոս Անջելեսում բնակվող Կավուկչյան ընտանիքի ջանքերը: Նախարարը կարևորեց հայրենիքին աջակցելու, առողջապահայական նման առաջնային խնդիրը համալիր կերպով լուծելու նրանց նախաձեռնությունը և համագործակցությունը  «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ մեր հայրենակիցները կարողանում են ինտեգրվել, կայանալ և իրենց կապերն ու հնարավորությունները, փորձն ու գիտելիքները ներդնել հայրենիքի զարգացման գործում: Սիրելի Արմեն և Հայկուհի, ձեր ընտանիքը փայլուն օրինակ է, գիտեմ որ այս լայնամասշտաբ, սրտառուչ ծրագիրը իրականություն է դարձել նախևառաջ ձեր մեծ ցանկության, աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, գիտեմ նաև, որ հատուկ ծրագրի մեկնարկին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու նաև ձեր չորս որդիները, և վստահ եմ, որ նրանք ևս շարունակելու են ձեր սկսած գործը, քայլելու են հայրենիքին սատար կանգնելու ձեր բացած ճանապարհով:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեր ընտանիքին, ինչպես նաև ընկերության հիմնադիր-ղեկավար Բիլ Ասթնին և այս հրաշալի երիտասարդին` Թրեվր Թրնըրին,  ով այնքան է սիրել մեր երկիրը, որ արդեն հայերեն է խոսում, և լինելով ծրագրի միջազգային առաքելության համակարգողը, ցանկացել է գալ և անձամբ ղեկավարել «Որ Հայաստանը լսի» ծրագիրը: Իսկ Հայաստանը լսում, բարձր է գնահատում ու սիրում է Բիլ Ասթնի նման մարդասեր բարերարներին, Թրեվրի նման Հայաստանի սիրահարներին ու նրանց համարում է իր զավակները:

Մեր ժողովրդի համար բարեկամությունը բարձրագույն արժեք է, մենք գթասրտությունն ընդունում ենք սիրով ու երախտագիտությամբ և փոխհատուցելու պատրաստակամությամբ: Ուզում եմ առանձնակի իմ երախտիքի խոսքը փոխանցեք անգամ Հայաստանի տեղը չիմացող այն ամերիկացի բարերարին, ով 125 000 դոլար է նվիրել «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագրին»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկուհի Կավուկչյանը նշեց, որ այս անգամ Հայրենի հողի վրա ոտք դնելն այլ զգացումով է համակել, այդքան հայրենակիցների լսելու խնդրի լուծմանն աջակցելու միտքը հանգստութուն, ու բացառիկ հուզմունք է պատճառել ամուսիններին:

Արմեն Կավուկչյանը կարևորեց նաև համայնքի աջակցությունը, որը կազմակերպվել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ: Նա նշեց, որ  2015թ. Կավուկչյան ընտանիքի նախաձռնությամբ լսողական սարքերի արդյունաբերող ամերիկյան հանրահայտ Սթարկի (Starkey) ընկերությունը, համագործակցելով «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ, Հայաստանում սկիզբ դրեց բարեգործական մի ծրագրի, որի նպատակն է կարիքավոր անձանց ապահովել հատուկ լսողական սարքերով: Մինչ այժմ իրականացվել է առաջին փուլը՝ հայտնաբերվել են կարիքավոր անձինք, հետազոտվել է նրանց լսողությունը, կատարվել է սարքերի կաղապարների չափում և այլն,  այժմ թիմը կյանքի է կոչում երկրորդ կարևոր հատվածը հոկտեմբերի 15-17-ը Երևանի Մարզահամերգային համալիրում ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետները կտեղադրվեն լսողական սարքեր, Ծրագրին մասնակցելու համար իր անձնական ինքնաթիռով Երևան է ժամանելու Սթարկի լսողական տեխնոլոգիաների ըննկերության հիմնադիր-նախագահ Բիլ Ասթնը: Ծրագրին մասնակցում են սոցիալապես անապահով 1800 շահառուներ:

Հայաստանյան առաքելության համակարգող Լիանա Սահակյանը նշեց, որ Սթարկի ընկերությունն ու Սթարկի լսողության հիմնադրամը առաքելությունն իրականացրել են աշխարհի 106 երկրներում, որոնցից 52-ում այն կրում է շարունակական բնույթ: Հայաստանը լինելու է թվով 107-ը, եթե «Որ Հայաստանում բոլորը լսեն»ծրագիրն հաջող ընթանա՝ այն նույնպես լինելու է շարունակական և կայուն: Ծրագիրը մեկնարկել է Երևանում, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, նախատեսվում է հետագայում իրականացնել նաև մնացած մարզերում և Արցախում: Կազմակերպվել է բոլոր շահառուների տեղափոխումը մարզերից Երևան: 



Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026