Իրաքյան Քրդստանը պատրաստ է բանակցել Բաղդադի հետ առանց նախապայմանների. Բարզանի
International newsԻրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ իրենք պատրաստ են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ բանակցությունների գնալ՝ առանց նախապայմանների, այս մասին նա հայտնել է Բաղդադում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
Բարզանին իր պատրաստակամությունն է հայտնել Բաղդադի հետ բանակցելու և առկա խնդիրները խաղաղությամբ լուծելու:
Իր հերթին Գերմանիայի դեսպան Կիրիլ Նունը շեշտել է, որ իրենք կարևորություն են տալիս Բաղդադի ու Էրբիլի միջև ճգնաժամի՝ բացառապես բանակցային ճանապարհով լուծման տարբերակին: