Խորհուրդներ` առողջ ու խնամված մաշկ ունենալու համար
LifestyleԲրիտանացի հայտնի մաշկաբանները նկարագրել են, թե ինչպես կարող են առաջին հայացքից աննկատ թվացող սովորություններն ազդել մաշկի որակի վրա: Մասնագետները նաև ներկայացրել են այն գաղտնիքները, որի օգնությամբ կարող ենք վերացնել բշտիկները, ունենալ առողջ ու գեղեցիկ մաշկ:
Նախ և առաջ անհրաժեշտ է հաճախակի մաքրել սմարթֆոնի էկրանը, քանի որ դրա մակերևույթին հազարավոր մանրէներ գոյություն ունեն, որոնք հիմնականում դառնում են գրգռվածության ու մաշկային ցանի առաջացման պատճառ:
Խորհուրդ է տրվում ցնցուղ ընդունել 10 րոպեից ոչ ավելի: Բացի այդ, մասնագետները պնդում են, որ ցնցուղ ընդունելիս ջուրը պետք է մի փոքր սառը լինի, քանի որ տաք ջուրը լոգանքի գելի հետ միասին քայքայում է մաշկի լիպիդային հատվածը, ինչի հետևանքով էլ այն կորցնում է խոնավությունն ու դառնում խոցելի շրջակա միջավայրի ագրեսիվ գործոնների նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.