Օրվա բաղադրատոմս. Տորթ «Բաունտի»
Lifestyle
Բաղադրամասեր՝
80 գրամ ալյուր
3 հատ ձու
120 գրամ շաքարավազ
20 գրամ կակաո
1/2 թեյի գդալ փխրեցուցիչ
300 մլ սերուցք՝ (10% յուղայնությամբ)
Միջուկ՝
150 գրամ կոկոսի փաթիլներ
100 գրամ սերուցքային կարագ
100 գրամ շաքարավազ
230 մլ կաթ
Գլազուր՝
160 մլ կաթ
3 ճաշի գդալ շաքարավազ
2 ճաշի գդալ կակաո
60 գրամ սերուցքային կարագ
Պատրաստման եղանակ՝
Հարել ձուն և ավելացնել շաքարավազը։ Հարել այնքան, մինչ զանգվածը դառնա սպիտակ գույն։


Ավելացնում ենք ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը։

Ամանը պատել կարագով, լցնել խմորը՝ 22 մս հաստությամբ, դնել ջեռոց 180 աստիճանով։


Մինչ խմորը կհովանա, զբաղվել միջուկով և կրեմով։
Կաթը լցնել ամանի մեջ, ավելացնել կարագ և շաքարը։ Դնել կրակին, մինչ կարագը կհալի։

Երբ կարագը հալի, ավելացնել կոկոսի փաթիլները։ Զանգվածը պետք է խտանա։


Խմորը մեջտեղից կիսել, առաջին շերտի վրա լցնել սերուցքը, տարածել կոկոսի միջուկը, դնել 2-րդ շերտը։




Գլազուր՝
Կաթին ավելացնել կարագ, կակաո, շաքարավազ։
2-3 րոպե խառնել կրակի վրա։ Երբ խտանա, վերցնել կրակից և տարածել խմորի վերջին շերտի վրա։


