Սովորություն, որը սեռական հարաբերություններից հետո կարող է չափազանց վտանգավոր լինել
LifestyleՀայտնի է, որ սեռական հարաբերություններից հետո ամենավտանգավոր ու անցանկալի սովորությունը ծխելն է: Բժիշկների կարծիքով` այն կարող է հանգեցնել ինտիմ կյանքի վատթարացման, և նույնիսկ տղամարդու` իմպոտենտ դառնալուն:
Պարզվում է, որ նիկոտինի վնասակար ազդեցությունը օրգանիզմին սեքսից հետո ավելի մեծ է, քան եթե ծխեք ցանկացած այլ ժամանակ:
Արևմտյան փորձագետները հայտնել են, որ կանայք, ովքեր ծխում են սեքսից հետո, մեծ ռիսկի են դիմում կորցնել հետաքրքրությունը սեռական կյանքի հանդեպ, իսկ տղամարդկանց մոտ մեծանում է իմպոտենտ դառնալու հավանականությունը:
Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ նիկոտինը վատացնում է արյան մատակարարումը օրգանիզմի ինտիմ հատվածներին: Իսկ ահա Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի մասնագետները պնդում են, որ ծխախոտը բացասաբար է ազդում սեքսի որակի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: