Քալիֆորնիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 21-ի
International newsՔալիֆորնիայի հյուսիսում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 21-ի: Այս մասին հաղորդում է AP-ը` վկայակոչելով հրշեջ-փրկարարներին: Կրակը ոչնչացրել է մոտ 2000 շենք:
8000 հրշեջ շարունակում է պայքարել կրակի դեմ՝ փորձելով փրկել մարդկանց եւ տներ:
300 կիլոմետր տարածությամբ բոցավառվող 14 հրդեհների խոշորագույն մասը տարածվել է Նապայի եւ Սոնոմայի շրջաններում, որտեղ տեղակայված են տասնյակ գինեգործական ձեռնարկություններ: