Քիչ ուտելու և միաժամանակ կուշտ մնալու առեղծվածը
LifestyleԱղջիկներին միշտ տանջում է այն հարցը, թե ինչպե՞ս լինել կուշտ, բայց միաժամանակ ունենալ գեղեցիկ կառուցվածք: Պե՞տք է արդյոք նախաճաշել: Թե ավելի լավ է օրվա մեջ սնվել մեկ անգամ: Գուցե սնունդ օգտագործել քիչ և հաճախակի՞:
Այդ հարցերի մեջ կարելի է խճճվել առանց հասկանալու, թե որն է ճիշտը: Սական բրիտանացի գիտնականները համոզված են, որ ճիշտը նախաճաշելն է. նրանք անցկացրել են հետազոտություն և ճշտել, որ առավոտյան սնվելը օգնում է նիհարել:
Գիտնականները 21 կամավորների օգնությամբ հետազոտություն են անցկացրել: Գիտնականները մագնիսա-ռեզոնանսային սկանավորման միջոցով ուսումնասիրել են փորձարկվողների ուղեղի համապատասխան մասերը առավոտյան ոչին չուտելուց, իսկ հաջորդ օրը` նախաճաշ ընդունելուց հետո: Ապա փորձարկվողներին կերակրել են ճաշով:
Տամոգրաֆիան սոված ժամանակ ցույց է տվել ուղեղի հաճույքի կենտրոնների ակտիվություն` կապված սովի զգացողության հետ: Այդ օրը ճաշի ժամանակ նախաճաշ չկերած մարդիկ ընտրել են մեծ չափաբաժիններով բարձր կալորիականության սնունդ: Իսկ նախաճաշին սնված մարդիկ` հակառակը:
Դրա հիման վրա էլ գիտնականները հետևություն են կատարել, որ առավոտյան անպատճառ պետք է սնվել, ինչը օրվա ընթացքում նվազեցնում է քաղցի զգացողությունը և օգնում խուսափել սնունդը չարաշահելուց: