Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տարրական դպրոցի աշակերտներին է ներկայացվել «Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը

Society

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի երկու տարրական դպրոցի երեխաներին ներկայացրեց իր հեղինակած «Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը և անցկացրեց ակնային զննում։ 

Ինչպես տեղեկացրին Հայկական ակնաբուժության նախագծից, այս տարի Տեսողության համաշխարահին օրվա միջոցառուները անցկացվում են «Կարևորենք տեսողությունը» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել կանխարգելի կուրության եւ տեսողական խանգարումների հիմնահարցերի վրա։ 

«Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը մշակվել է դպրոցահասակ երեխաների ներգրավմամբ երկարատև աշխատանքի արդյունքում և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է որպես ուսումնաօժանդակ նոյւթ։ Այն Տեսունիկ անունով փոքրիկ աղջկա կերպարի միջոցով տարրական դասարանի երեխաներին զվարճալի եղանակով ծանոթացնում է աչքի կառուցվածքին, խնամքին, տեսողության  անվտանգության կանոններին: Երեխաները առնչվում եմ տեսողական խաբկանքներին և փորձում են լուծել մի շարք հետաքրքիր խնդիրներ։ 

Հայկական ակնաբուժության նախագծի ակնաբույժները իրականացրեցին նաև շուրջ 200 աշակերտի տեսողության ստուգում, որի արդյունքում բացահայտված տեսողական խնդիրներին կհետևեն համապատասխան մասնագետները։ 

Տեսողության համաշխարահին օրվա նախօրեին հանրային տարածքում Հայկական ակնաբուժության նախագիծը կազմակերպեց հանրային իրազեկման միջոցառում, որի ժամանակ այցելուներին տրամադրվեցին առավել մեծ տարածում ունեցող ակնային հիվանդությունների մասին տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև բաժանվեցին այդ հիվանդությունների նախանշանները նմանակող հատուկ ակնոցներ, որոնք կրելով քաղաքացիները մի փոքր տարածք պետք է անցեին քայլելով։ Իրազեկման միջոցառման մասնակիցները պատասխանեցին տեսողության հետ կապված հարցերի և հնարավորություն ունեցան համտեսելու տեսողության համար օգտակար մթերքներով պատրաստված ուտեստներ։ 

Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը կավարտվի հաջորդ շաբաթ Գյումրիում՝ շաքարային դիաբետով հիվանդներին ակնային զննումների մեկնարկով: Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագրի նպատակն է կանխարգելել շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդություններից առաջացող կուրությունը բնակչության շրջանում՝ կանխարգելիչ բարելավված խնամքի և բուժման, բուժծառայությունների և հանրային տեղեկատվության հասանելիության բարձրացման շնորհիվ: Ծրագրի շրջանակներում ողջ երկրում շաքարային դիաբետ ունեցող յուրաքանչյուր հիվանդ նոր գերժամանակակից սարքավորմամբ ակնային ստուգում կանցնի, համակարգչային ծրագրի միջոցով շաքարախտային ռետինոպաթիայի ռիսկային խմբում գտնվողները կառանձնացվեն և համապատասխան բուժում կստանան: 

«ՀԱՆ-ը Տեսողության համաշխարհային օրը նշում է 2004թ.-ից սկսած: Այս տարիների ընթացքում Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԱՆ-ը հանդես է եկել տարատեսակ միջոցառումներով` ցուցահանդեսներ, բարեգործական համերգներ, հրատարակությունների շնորհանդեսներ, ներառական ծրագրեր, ֆլեշ մոբ եւ այլն: Այս տարի մենք միջոցառումները սկսեցինք հանրային վայրում իրազեկման արշավով, իսկ այսօր Երևանի երկու դպրոցներում առաջին անգամ ներկայացնում ենք «Տեսունիկի տեսողության խաղը» ձեռնարկը, որն ապագայում կիրառվելու է հանրապետության բազմաթիվ դպրոցներում» - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության  տվյալերի, աշխարհի բնակչության շուրջ 4 տոկոսը՝ 285 մլն մարդ ունի տեսողության խաթարում, որից 39 մլն-ը կույր է /0.6 տոկոսը/, իսկ եւս 246 մլն-ն ունի ծայրահեղ թույլ տեսողություն: Տեսողության խաթարմամբ բնակչության 90 տոկոսը կենտրոնացած է զարգացող, ցածր եկամուտ ունեցող երկրներում: Այնուամենայնիվ, տեսողության խաթարման դեպքերի շուրջ 80 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել: Տեսողության խաթարման հիմնական ամենատարածված պատճառներն աշխարհում հետեւյալն են՝ տեսողության ճշգրտման բացակայություն (ակնոցներ), կատարակտ եւ գլաուկոմա: Իսկ կուրության պարագայում դրանք են՝ կատարակտը, գլաուկոման եւ տարիքային մակուլյար դեգեներացիան: Կատարակտով է պայմանավորված տեսողության խաթարման դեպքերի 33, իսկ կուրության դեպքերի՝ 51 տոկոսը: Տեսողության խաթարում ունեցողների 65, իսկ կույրերի՝ 82 տոկոսը 50 եւ ավելի տարեկան է: Հետեւաբար, ծերացող հասարակություններում կուրության կանխարգելումն ու բուժումն էլ ավելի են կարեւորվում: 

ՀԱՆ-ը 2003թ-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ եւ բուժումներ է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: Լույս հայի աչքերին ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ը իրականացրել է շուրջ 400.000 ակնային ստուգում, կատարել է 23.000-ից ավելի ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 70.000 ակնոց: Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026