Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89–ամյակը
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հայ մեծանուն երաժիշտ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89–ամյակը։ Աշխարհահռչակ երաժիշտն իր կատարած աշխատանքով նպաստել է դուդուկի զարգացմանը։ Նա Հայաստանին բերել է համաշխարհային ճանաչում ու ապացուցել, որ լավ արված գործը երբեք անուշադրության չի մատնվում։
Նա իր միջազգային գործունեությունը սկսել է 1988 թվականից։ Նրա նվագն օգտագործվել է Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի Վերջին Չարչարանքները» ֆիլմում: Իսկ 2000 թվականին Ջիվան Գասպարյանի երաժշտությունը հնչել է նաև «Գլադիատոր» ֆիլմում։
«Ես միշտ ցանկացել եմ Ջիվան Գասպարյանի համար երաժշտություն գրել: Կարծում եմ, որ նա աշխարհի ամենաշշմեցնող երաժիշտներից մեկն է: Նա ստեղծում է իր տեսակի մեջ միակ, յուրահատուկ ձայնային հնչողություն, որը միանգամից ամրապնդվում է հիշողության մեջ»,– նշել է «Գլադիատոր» ֆիլմի երաժշտության հեղինակ Հանս Զիմմերը։
Շարունակությունը՝ այստեղ: