Այս աշնան աենանորաձև գույներն ու գունային համադրությունները
LifestyleՆորաձևությունը յուրաքաչյուր սեզոն ավելի շատ է ազատվում տաբուներից` դառնալով ավելի ազատ, վառ ու ստեղծագործ: Եթե դեռ մի քանի սեզոն առաջ գունային համադրություններն ունեին հատուկ օրենքներ` կերպարում չպետք է լիներ 3-ից ավել գույն, դրանք պետք է լինեին միևնույն երանգի մեջ , ապա հիմա դա բոլորվին պարտադիր չէ. տաք ու սառը երանգների համադրությունն ավելի քա ակտուալ է:
Մենք առանձնացրել ենք 5 անսպասելի գունային համադրություն, որոնք ակտուլ կլինեն աշնանային-ձմեռային սեզոնին:

Կարմիր և կարմիր
Ըստ Pantone -ի կարմիրը աշնան գլխավոր գույնն է: Այն ակտուալ է ինչպես արդեն բոլորիս հայտնի մոխրագույնի, վարդագույնի, մանուշակագույնի հետ, այլև…կարմիրի: Այսպիսի total look-ով անհնար է աննկատ մնալ:



Մոխրագույն մոխրագույն
Այս համադրությունը նոր չէ, բայց աշնան գալուն պես ավելի ակտուալ է դարձել, հատկապես, որ վերջերս ավարտված Փարիզի նորաձևությա շաբաթվա շրջանակներում մոխրագույն -մոխրագույն համադրությունն ամենահաճախ հանդիպողներից էր:




Կապույտ և սև
Christian Dior-ը navy blue-ն համարում էր «միակ գույնը, որը կարող է համեմատվել սևի հետ»: Այո’ որոշակի դեպքերում այս երկու երանգները կարող են փոխարինել իրար, բայց այս սեզոն դիզայներներն առաջարկում են կրել դրանք միասին, ոչ թե միմյանց փոխարեն: 






Սև ու վարդագույն
Նախկինում այս համադրությունից խուսափում էին` սևը փոխարինեով մոխրագույնով, բայց այս սեզոն դրա անհրաժեշտությունը չկա: Այս չափազանց կոնտրաստային համադրությունը կարելի էր հանդիպել մի շարք դիզայներների 2017-2018 F/W հավաքածուներում: Ընդ որում ընտրվում է ոչ թե վառ ֆուկսիայի գույնը, այլ վարդագույնի ամենամեղմ երանգը:




Դեղին և նարնջագույն
Balmain-ի շնորհիվ այս սեզոն մեգաակտուալ կլինի դեղինի ր նարնջագույնի համադրությունը: Միայն թե ընտրում ենք երկու գույների տաք երանգները:




