Կնոջ արտաքինից ինչն է առաջին հերթին գրավում տղամարդկանց
LifestyleԳիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ կնոջ հետ առաջին հանդիպման ժամանակ ուշադրություն չեն դարձնում գեղեցիկ ոտքերին, աչքերին, մեծ կրծքերին, կամ էլ գեղեցիկ մատնահարդարմանը:
Հարցմանը մասնակցած տղամարդիկ խոստովանել են, որ կնոջ մեջ առաջինն իրենց գրավում է ժպիտը, իսկ ավելի կոնկրետ ատամները: Հարցված տղամարդկանց 58 տոկոսը խոստովանել է, որ իրենց գրավում է գեղեցիկ լեդիների ատամներին:
Ատամներից հետո երկրորդ տեղում կնոջ մազերն են, որոնք պետք է լինեն խնամված ու գեղեցիկ: Այնպես որ սիրելի լեդիներ, անհրաժեշտ է մազերին խնամքին մեծ ուշադրություն դարձնել:
Երրորդ տեղում է գտնվում ոճն ու հագուստը, որը դուք կրում եք: Պարզապես անհրաժեշտ է հետևել այս կարևոր բաներին, և ձեր փայլն աննկատ չի մնա:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: