Ռաքքայում մնացել է «Իսլամական պետության» շուրջ 400 գրոհային
International newsԻնչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը:
«Ենթադրում ենք, որ ԻՊ-ի շուրջ 300-400 գրոհային է մնացել Ռաքքայում»,– ասել է Դիլոնը Բաղդադում կայացած ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ այդ քաղաքում նաև 4000 խաղաղ բնակիչ մնացել: Սիրիական ընդդիմության զորքերը՝ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի աջակցությամբ, Ռաքքայի ազտագրմանն ուղղված մարտեր են սկսել 2017-ի հունիսին: Քաղաքի 80 տոկոսն արդեն հաջողվել է ազատագրել: