ԱՄՆ-ն անհանգստացած է տարածաշրջանում Իրանի ակտիվությամբ
International newsԱՄՆ-ն անհանգստացած է տարածաշրջանում Իրանի ակտիվությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Ուոթելը, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ուշադրություն դարձնել ամերիկյան զորքերի պաշտպանությանը՝ չնայած Իրանի հայտարարություններին, որ ԱՄՆ ռազմական բազաները հետագա պատժամիջոցների կիրառման դեպքում տարածաշրջանում վտանգի գոտում կհայտնվեն:
«Իրանը տարածաշրջանի երկարաժամկետ ապակայունացնողներից է, այդ պատճառով մենք անհանգստացած ենք նրա գործողություններից», - լրագրողներին ասել է նա:
Գեներալի խոսքով՝ երկրի ղեկավարությունը Իրանի հարցով որոշում կընդունի եւ իրենք անհրաժեշտ ամեն ինչ կանեն տարածաշրջանում իրենց շահերի պաշտպանության համար: