Թե ինչու ոչ մի կերպ չի ստացվում նիհարել
LifestyleՀաճախ եք սնվում արագ սննդի կետերում և սրճարաններում
Սովորաբար այսպիսի վայրերում սնվելիս ավելի շատ կալորիաներ ենք հավաքում, քան անհրաժեշտ է: Բացի այդ հնարավոր չէ հաշվել այս վայրերի սննդի կալորիականությունը:
Սննդային օրագրի բացակայություն
Կալորիաները վերահսկելու համար անհրաժեշտ է գրել, թե օրը քանի անգամ ինչ և ինչքան եք ուտում: Սա ամենաարդյունավետ տարբերակներից է նիհարել ցանկացողների համար:
Անհանգիստ եք ու նյարդային
Պարզվում է, որ սթրեսը ստիպում է ձեզ շատ ուտել, հատկապես քաղցր ու յուղոտ սնունդ: Անհրաժեշտ է հաճախակի հանգստանալ, երբեմն նաև հանգիստը ակտիվ դարձնել ու հավելյալ կալորիաներ ծախսել:
Բավարար չեք սնվում
Պետք չէ հետաձգել սննդի ընդունումը, քանի որ այն ոչ միայն կխախտի առողջ նյութափոխանակությունը, այլ նաև ուժեղ սովի պատճառով ընթրիքին կուտեք ավելի շատ, քան անհրժեշտ է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.