Սիրիայի տարածքի մոտ 92%-ն ազատագրված է ԻՊ-ից. ՌԴ ՊՆ
International newsՍիրիայի տարածքի մոտ 92%-ն ազատագրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ՌԴ ՊՆ ինֆոգրաֆիկայից հետևում է, որ ՌԴ օդատիեզերական ուժերը մեկ շաբաթում իրականացրել են մոտ 517 մարտական թռիչք՝ ոչնչացնելով միջազգային ահաբեկչական խմբավորումների ավելի քան 1260 օբյեկտ։ Այդ թվում անօդաչու թռչող սարքերն իրականացրել են ավելի քան 139 թռիչք՝ հայտնաբերելով գրոհայինների 129 օբյեկտ։
Օրեր առաջ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում իրականացրած հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարությանը: