Չերչիլի սիգարն աճուրդում վաճառվել Է 12 հազար դոլարով
International newsՍիգարը, որը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը մինչեւ վերջ չի ծխել 1947 թվականին, RR Auction աճուրդում վաճառվել Է 12,262 հազար դոլարով: Այդ մասին հաղորդվում Է աճուրդների տան կայքում:
Լոտի մեկնարկային գինը հազար դոլար Էր: Չերչիլն La Cororna սիգարը ծխել Էր 1947 թվականի մայիսի 11-ին Ֆրանսիայի Լը Բուրժե օդանավակայանում, ավելի ուշ սիգարի մնացորդը վերցրել ու պահել Է այն անձնակազմի անդամը, որը քաղաքական գործչին տեղափոխել Էր Թագավորական ռազմաօդային ուժերի Նորթհոլթի բազայից: Սիգարները Չերչիլի իմիջի անքակտելի մասն Էին: Գրեթե բոլոր լուսանկարներում նա ցուցադրում Է իր այդ վնասակար սովորությունը: