Ինչու և ինչպես կնոջ մոտ կարող է վերանալ սեքսուալ ցանկությունը
LifestyleԲոլոր կանանց մոտ էլ լինում են պահեր, երբ անհետանում է սեքսուալ ցանկությունը և նրանք սկսում են անհանգստանալ, որ հանկարծ զուգընկերը իրեն միայնակ չթողի: Իրականում անհանգստանալու պատճառ, այնուամենայնիվ, կա և սեքսուալ ցանկության բացակայություն այլ վտանգներ է պարունակում, որից առաջինը ինքնագնահատականի բացակայությունն է:
Սեքսուալ ցանկության հանկարծակի բացակայության պատճառները հաճախակի առաջանում են կենցաղային խնդիրներից: Հուզառատ պահերը, թրեսները, խնդիրներ աշխատավայրում, երեխաների հետ կապված խնդիրները, վատ ֆինանսական իրավիճակն անմիջականորեն կարող են ազդել Ձեր ննջասենյակի կյանքի վրա:
Երբ հասկանում եք, որ սեքսուալ ցանկությունը վերացել է, ապա այն վերականգնելու համար առաջին հերթին խորհրդակցեք Ձեր գինեկոլոգի հետ: Բացի այդ, երբեք պետրք չէ թաքցնել սեքսուալ ցանկության կորուստը զուգընկերոջից և պատճառաբանել, որ թե իբր ձեր գլուխը ցավում է: Անկեղծ եղեք նրա հետ: Հնարավոր է, որ ցակության բացակայությունը սեռական կյանքի միօրինակության ու ձանձրույթի հետևանք է: Խոսեք առաջացած խնդրի մասին ձեր սիրելիի հետ և փորձեք միասին լուծում փնտրել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.