Չիլին ավելի քան 60 սիրիացի փախստականի է ընդունել
International newsՉիլիի նախագահ Միշել Բաչելետը ավելի քան 60 սիրիացի ներգաղթյալի է ընդունել երկրի մայրաքաղաք Սանտյագոյում:
Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Չիլին միացել է լատինամերիկյան երկրների շարքին, որոնք ապաստան են տրամադրում Սիրիայի քաղաքացիական պատերազմից փախչող ընտանիքներին:
Սանտյագոյի օդանավակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ տիկին նախագահը ողջունել է 14 նոր ժամանած ընտանիքին, որոնք կբնակեցվեն կահավորված տներում, կկարողանան օգտվել սոցիալական նպաստներից, կրթական, առողջապահական հաստատություններից, լեզվի ուսուցման դասընթացներից և ամենամսյա թոշակ կստանան:
«Մենք գիտենք, որ դու պայքարի միջով եք անցել, և հուսով ենք, որ մեր երկրում դուք կկարողանաք վերակառուցել ձեր կյանքը», - ասել է Բաչելետը: