Տիմոշենկոն ցանկանում է Ուկրաինայի նախագահ դառնալ
International newsՈւկրաինայի առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու է Վերին Ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն: Այս մասին նա հայտարարել է NewsOne հեռուստաալիքի եթերում:
«Ես այլեւս իմ ձայնը, իմ թիմի ձայնը, ինձ վստահող մարդկանց ձայնը, ոչ մեկին չեմ վստահի: Ես հստակ կարող եմ ասել՝ ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնի համար », - ասել է նա: Քաղաքական գործիչը «իրական ժողովրդավարական ուժ» է համարում մի շարք քաղաքական կուսակցություններ, որոնք պետք է համագործակցեն:
«Իսկական դեմոկրատական կուսակցությունները, իսկ ես նրանց համարում եմ «Ազատություն»-ը ,«Բատկիվշչինան», «Ինքնօգնություն»-ը, «Նոր ուժերի շարժում»-ը, «Ժողովրդական վերահսկողությունը», «Արդարություն»-ը պետք է համագործակցեն միմյանց հետ», - ասել է Տիմոշենկոն:
Ուկրաինայի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 31-ին: