5 տարածված միֆ վարսերի խնամքի մասին, որոնց պետք է դադարել հավատալ
LifestyleLife.Tert.am/Արտաքին տեսքի խնամքի հետ կապված բազմաթիվ միֆեր կան, որոնց տարիներ շարունակ հավատում են բոլոր աղջիկները։ Այս միֆերը հիմնված են ինչ-որ անհատների բացասական փորձի վրա և իրականում ոչ մի կերպ հիմնավորված չեն։
Adme-ն գրում է, որ ժամանակն է դադարել հավատալ այս ամենին։
1. Որքան հաճախ կտրեք վարսերն, այնքան ավելի արագ կերկարեն դրանք։ Վարսերն աճում են արմատից, այդ պատճառով էլ դրանք կտրելը ոչ մի կերպ չի անդրադառնում աճի վրա։ Բացի այդ, տարածված կարծիք կա, որ վարսերը սափրելուց հետո ավելի լավ որակ են ստանում, սակայն իրականում նույն որակի վարսեր են աճում։

2. Վարսերը բնական կերպով չորացնելն ավելի գերադասելի է, քան վարսահարդարիչով չորացնելը։ Եթե կարճ վարսեր ունեք, որոնք մի քանի րոպեում չորանում են, ապա վարսահարդարիչը ձեզ հարկավոր չէ, սակայն, եթե երկար վարսեր ունեք, ապա դրանք պետք է վարսահարդարիչի ցածր ջերմաստիճանով չորացնեք, քանի որ վարսերն օրվա ընթացքում կարող են խոնավ մնալ։

3. Վարսերի ճյուղավորված ծայրերը կարելի է վերականգնել։ Իրականում, դրանք կարելի է թաքցնել, սակայն հնարավոր չէ վերականգնել։ Դրանցից ազատվելու լավագույն տարբերակը վարսերի ծայրերը կտրելն է։

4. Վարսերը հաճախակի սանրելու դեպքում դրանք ավելի առողջ կդառնան։ Վարսերը շատ հաճախ սանրելու դեպքում գլխամաշկի յուղը կտարածվի վարսերի երկարությանն ու դրանք ավելի արագ կսկսեն կեղտոտվել։ Վարսերը սանրեք միայն այն դեպքում, երբ դրանք խճճվում են։

5. Եթե պոկեք սպիտակ վարսերն, ապա դրանց փոխարեն ավելի շատ սպիտակ վարսեր կաճեն։ Վարսերի քանակը կախված չէ առողջ ապրելակերպից կամ խնամքից, այդ պատճառով էլ պոկված վարսերի փոխարեն չեն կարող ավելի շատ վարսեր աճել։ Սակայն սպիտակ վարսերը պոկել իրոք պետք չէ, քանի որ դա կարող է խախտել գլխամաշկի ամբողջականությունը։
