Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Society

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում, հանդիպում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների միջև։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇավարշՔոչարյանը նշել է«Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունըԲաքվին ձեռք չի տալիսԱյդ տեսակետիցպատահական չէ Ալիևի սադրիչհայտարարությունըերբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլբան ներկայացնելԲայցայնուամենայնիվչեմ կարծումոր ինքըկարողանա խուսափել այդ հանդիպումից»։

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հոլիվուդի լեգենդաշխարհահռչակ ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչն այցելեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա շրջայց կատարեց թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին։ «Համոզված չեմոր կարող եմասել ավելինքան ասվել էՍա պարզապես ցավոտ դաս է այն մասինթե ինչ են մարդիկ անումթե ինչ սարսափելի արարքների են նրանք ընդունակբացարձակ հիմար պատճառներովԱմեն ինչն է հուզիչչեմ կարող որեւէ հատվածպատմության որեւէ մաս տարանջատել մյուսիցԴա սարսափելիէր»,- նշեց աշխարհահռչակ դերասանը՝ հավելելով, որ ցնցված է իր տեսածից ու լսածից:

Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ազգությամբ թուրք Գերմանիայի քաղաքացի 60-ամյա գրող Դողան Աքանլիին: Այս մասին տեղեկացնում է իսպանական El Pais-ը: «Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը պահանջել էր արտահանձնել Աքանլիին՝ նրան մեղադրելով ահաբեկիչների հետ ենթադրյալ կապեր ունենալու մեջ: Իսպանական կառավարության նման որոշումը, սակայն սպասելի էր՝ հաշվի առնելով, որ անցած տարվա սեպտեմբերի 29-ին այն մերժել էր նաև Անկարային արտահանձնել ազգությամբ թուրք Շվեդիայի քաղաքացի լրագրող Համզա Յալչինին»,- գրում է թերթը:

Երևանի հիմնադրման 2799-րդ  տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան և աշխարհ

Եվրոպական Միության խորհուրդը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Համաձայնագրի նպատակներն են ամրապնդել կողմերի միջեւ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: «Կցանկանայի անդրադառնալմերտեսանկյունիցԱՊՀ-ի և միջպետական համագործակցության համար արդիական մի քանի թեմաներիՄեկնարկել են մի շարք հարցերի շուրջառարկայական քննարկումներըորոնք արտացոլված են ադապտացիայի վերաբերյալ նախորդ տարվա որոշման մեջՄենք աջակցում ենք այդգործընթացինորը պետք է իր իրական դրսևորումը գտնի բոլոր հնարավոր ոլորտներում փոխգործակցությամբ հետաքրքրված պետություններիհամագործակցության մեջՀամատեղ աշխատանքի մեկ այլ կարևոր ուղղություն է հումանիտար ոլորտում համագործակցությունըՄենք աջակցումենք ռուսական կողմի ներկայացրած Ընտանիքի ինստիտուտին և ավանդական ընտանեկան արժեքներին աջակցության մասին հայտարարությանըհրաշալի գիտակցելովոր ընտանիքի ինստիտուտը հասարակության հիմքն էինչպես նաև ժողովուրդներին միավորող գործոն»,- մասնավորապես ընդգծել է ՀՀ Նախագահը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին՝ ներկայացնելով ԵԱՏՄ-ում տնտեսական աճի հետագա ապահովման համար անհրաժեշտ քայլերը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին: Հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ մանրամասն խոսելով հատկապես առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էԵվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր: Հայաստանը և Իրանը վերահաստատել են բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը: Նման հայտարարությամբ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հանդես է եկել ՀՀ վարչապետ ԿարենԿարապետյանը«Ամրագրել ենքոր շահագրգռված ենք իրանական բիզնեսիկապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցումայն արտոնյալռեժիմներըոր ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներիներկկողմ հաստատել ենքոր պատրաստակամենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտներըխոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասինՇնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործընկերներին՝Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Իրանի նախագահի նստավայրում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Կարեն Կարապետյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ ևբարեկամական հարաբերություններըորոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրաԿարող եմուրախությամբ նշելոր այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրաև երկկողմ համագործակցությունը շարունակում էզարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։

Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ են Հայաստանի մարզերում իրականացվող մարզային զարգացման 7 պիլոտային ծրագրեր։ 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ 7 պիլոտային ծրագրեր իրականացնելու համար ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 10 մլն եվրո, իսկ ՀՀ կառավարությունը՝ 1,75 մլն եվրո։                        

Հոկտեմբերի 9-ին «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2017» խորագիրը կրող զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Հնգօրյա որավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Զորավարժությունների մեկնարկի հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին բոլոր երկրների օրհներգերը, իսկ զորավարժությունների բացումն ազդարարվեց մասնակից ուժերի միասնական քայլերթով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ներկայացրեց առաջիկա 5 օրերին անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունների սցենարը:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ Երևանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի արդարադատության նախարարները:

ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ Երեւանում կայացել է սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը:

Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքն է ներկայացրել Հայաստանի դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ դրանում նախատեսվում են դրական փոփոխություններ՝ համապատասխան սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի և դատական իշխանության այլ կոլեգիալ մարմինների հետ կապված: Նշվում է, որ նախագիծն ընդհանուր առմամբ համապատասխանում է  եվրոպական չափանիշներին և եվրոպական լավագույն փորձին:

Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ընթացքում ադրբեջանցիները Հայաստանի տաղավարից գողության փորձ են կատարել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթինախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ: Տոնավաճառում Հայաստանի տաղավար են մտել երկու ադրբեջանցի, վերցրել գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տարել իրենց հետ: «Մենք կարգի հրավիրելու պահանջով հետևել ենք այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցրել քարտեզներն ու վերադարձել: 

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ դեսպաններ նշանակելով Գվատեմալայում, Կիպրոսում և Սերբիայում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստին՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին: «Ընդամենը երեք տարի է անցել այն օրիցերբ ստեղծվեց Քննչական կոմիտենԱրդեն կարող ենք փաստելորունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմինԱյս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրներըՈւզում եմ վստահ լինելոր կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում»,- նշել է ՀՀ Նախագահը։ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանում «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել դեռևս 2015 թվականին՝ Հանրապետության Նախագահի ներկայությամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն: ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին: Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:

Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց, ովքեր շարունակում են իրենց զգալի ներդրումն ունենալ մայրաքաղաքի ձեռքբերումներում: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանը, որն այսօր աշխարհի դինամիկ զարգացող քաղաքներից մեկն է, առաջ է գնում հաստատուն քայլերով՝ շնորհիվ բոլոր այն մարդկանց, ովքեր անկեղծորեն սիրում են Երևանը:

Արհեստագործական և միջին մասնագիտական հաստատություններն այս տարի աննախադեպ ընդունելություն են իրականացրել: Ինչպես նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործականև միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, միջին մասնագիտական հաստատություններ են ընդունվել է 7 հազար 374 ուսանող, նախնական մասնագիտական հաստատություններ` 3 հազար 777: «Այս ցուցանիշընախորդ տարիների համեմատ ավելացել է: 2016-2017 ուսումնական տարվա տվյալների համեմատ այս երկու ուղղություններով ընդունելությանցուցանիշը 2000-ով ավելին է»,-ասաց Արտակ Աղբալյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ի ֆոտոարխիվի 10 հազար լուսանկարի թվայնացման իրականացման մասին։ Թվայնացված բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի շրջանակներում գործարկված history.armenpress.am կայքում։

Սփյուռք

Գրողն ի վիճակի է փոխել մի ամբողջ հասարակություն, և այսպիսի համաժողովների նպատակը մեր գաղափարական մտածողությունը,  առանց վախենալու կարելի է ասել մեր երկրի ժողովրդի ապագան համակարգելն ու կարգավորելն է: Այս մասին Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովին ասաց Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ  Սերժ Սրապիոնյանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն սփյուռքահայ գրողների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են վերջին չորս տարվա ընթացքում: «Համաժողովին 17 երկրից 46 գրող է մասնակցումԱյս տարի մեզ են միացել գրողներնաև Արցախի ՀանրապետությունիցԱռաջին անգամ էոր միջոցառումն այսքան հարուստ է զեկույցներով ու ելույթներովքանի որ հասունացածնյութը շատ է»,-ասաց Միլիտոնյանը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիո նուիրուած հուշամատեաններու շարք» մատենաշարի 14 հատորների շնորհանդեսը:

Աշխարհահռչակ երաժիշտ, «System of A Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն «Օրրան» բարեգործական կազմակերպությանն է նվիրաբերել իր կիթառը, որով հանդես է եկել վերջին համաշխարհային շրջագայության ժամանակ: Այն հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացած «Օրրան»-ի ամենամյա 5-րդ բարեգործական ընթրիքի ժամանակ վաճառվել է տասնյոթ հազար դոլարով: Նվիրատվություններ են կատարել նաև խմբի մյուս տղաները:  Ընթրիքին հնարավոր եղավ հանգանակել երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար, որը կօգնի «Օրրան»-ին՝ շարունակել տրամադրել սննդի, կրթական, հոգեբանական, սոցիալական, բժշկական համալիր ծառայություններ իր երևանյան և վանաձորյան կենտրոններ հաճախող 300 կարիքավոր երեխայի և 100 միայնակ տարեցի:

Միջազգային խճանկար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդիսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա օգտին քվեարկել է 132, իսկ մյուս թեկնածուի` Լիտվայի ներկայացուցիչ Էմանուելիս Զինգերիսի օգտին` 84  պատգամավոր: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի նախագահի պաշտոնում պաշտպանել է Կիպրոսի ներկայացուցչի թեկնածությունը: ԵԽԽՎ-ում հայաստայան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ստելա Կիրյակիդիսն ընտրվել է՝ չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: «Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «այսընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նկատի ուներոր Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններումի հակառակ միշարք լոբբիստական ուղղություններիկարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե՝ Ստելլա Կիրիակիդիս, 84 քվե՝Էմանուելիս Զինգերիս»,- գրել է Հովհաննիսյանը:

Կատալոնիայի գլխավոր խորհրդի նախագահ Կարլես Պուչդեմոնը նահանգի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Կատալոնիան շարունակելու է շարժվել անկախության հռչակման ուղիով: «Մենք առկախում ենք անկախության հռչակումը մի քանի շաբաթովքանի որ ցանկանում ենքխելամիտ երկխոսություն և միջնորդություն ունենալ Իսպանիայի պետության հետ»,- ընդգծել է Պուչդեմոնը: 2017 թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով քվեարկությանը մասնակցածների շուրջ 90.18 տոկոսը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախանալուն: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ ինքնավարության մյուս ղեկավարները ստորագրել են Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը, սակայն այն դեռեւս ուժի մեջ չի մտնում: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը եւ ընդդիմադիր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը համաձայնության են եկել երկրի Սահմանադրության փոփոխման հարցը քննարկելու անհրաժեշտությա

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026