ԱՄՆ իշխանությունները սկսելու են իրագործել ՌԴ նկատմամբ պատժամիջոցների խստացման օրենքը. Թիլերսոն
International newsԱՄՆ իշխանությունները սկսելու են իրագործել ՌԴ, նաեւ Իրանի եւ ԿԺԴՀ նկատմամբ պատժամիջոցների խստացման՝ այս տարի ընդունված օրենքը, սակայն սկզբից ամերիկյան ընկերությունները պետք է ֆիննախից եւ Պետդեպից հստակեցումներ ստանան դրա կիրառման մասին։ Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
«Մենք պատրաստվում ենք դա ներկայացնել ղեկավարությանը, որ կարողանանք անցնել օրենքի լիակատար իրացմանը»,- նշել է Թիլերսոնը՝ հավելելով, թե բիզնեսը պետք է տեղեկացվի նոր կանոնների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։