Հարավչինական Գուանդուն նահանգին հարվածել է «Խանուն» փոթորիկը
International news«Խանուն» փոթորիկը, որը դարձել է այս տարվա ընթացքում արդեն քսաներորդը, երկուշաբթի առավոտյան հարվածել է Չինաստանի հարավային Գուանդուն նահանգին: Այդ մասին հայտնել է ազգային օդերևութաբանական բյուրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խանունը» հարվածել է Չժանցզյան քաղաքին երկուշաբթի՝ տեղի ժամանակով 3:25-ին, թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունն այդ պահին հասել է վայրկյանում 28 մետրի: Թայֆունը, թուլանալով, տեղափոխվում է հարավ-արևմտյան ուղղությամբ, այժմ քամու արագությունը կազմում է ժամում մոտ 15 կիլոմետր:
Սպասվում է, որ թայֆունը կեսօրին կհարվածի Հայնան կղզու հյուսիսային ափին, ինչից հետո վերջնականապես կթուլանա: Սակայն օդերևութաբանները նախազգուշացնում են, որ «Խանուն»-ն իր հետ հորդառատ անձրևներ կբերի երկրի հարավային և արևելյան մի շարք շրջաններում: Ամպրոպ և հորդառատ անձրևներ են սպասվում Շանհայում, Չժեցզյան և Գուանդուն նահանգներում, ինչպես նաև Հուանսի-Չժուանյան ինքնավար շրջանում:
Ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ շենքերում, հեռու մնալ պատուհաններից և ապակե դռներից: Բոլոր նավերին խորհուրդ է տրվում վերադառնալ նավահանգիստ և ապաստան գտնել: