Գիտնականները հայտնել են, թե ինչպես պետք է սիրելիներին հայտնել վատ լուրերը
LifestyleԳիտնականները բազմաթիվ հետազոտութուններ են կատարել պարզելու, թե ինչպես պետք է հայտնել մարդկանց վատ լուրերը: Արդյունքում պարզվել է, որ վատ լուրերը պետք է հայտնել ուղիղ և անմիջապես:
Ամերիկյան Յուտա նահանգի Բրիգամ Յանգի համալսարանից հայտնում են, որ ամերիկյան համալսարանները միասին փորձարկում են կատարել, որի ընթացքում տարբեր տեսակի վատ լուրեր են հայտնել145 կամավորի։
Ամենավերջում գիտնականները մասնակիցներին հարցրել են անկեղծորեն գնահատել, թե հաղորդած լուրերից որոնք են եղել ավելի պարզ, ուղիղ, նրբանկատ ու ազնիվ կամ տեղին եղել:
Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը նախընտրում է պարզ և ուղիղ լսել վատ լուրերը: Ամենից շատ դա վերաբերում է մահերին և մահացու հիվանդության մասին բժշկից անկեղծ տեղեկանալը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.