Մոսկվայում և Մախաչկալայում ձերբակալված ԻՊ անդամները պատրաստվում էին ահաբեկչություն գործել երիտասարդական փառատոնի ժամանակ
International newsՄոսկվայում և Մախաչկալայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները պատրաստվում էին ահաբեկչական հարձակումներ իրականացնել Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնի ժամանակ, այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը:
Նշվում է, որ ձերբակալվածներն արդեն խոստովանական ցուցմունքներ են տալիս, նրանք ընդունել են իրենց կապն ԻՊ ահաբեկչական կառույցի հետ, ինչպես նաև խոստովանել ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մասին:
Ձերբակալված գրոհայինների մոտ իրավապահները հայտնաբերել են երկու ռումբ, ինչպես նաև սառը զենք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում և Մախաչկալայում իրավապահներին հաջողվել է կանխել ԻՊ-ի «քնած» օղակներից մեկի գործունեությունը: