Ղազախստանում սկսվել են ՀԱՊԿ զորավարժությունները, որոնց մասնակցում է նաև ՀՀ-ից զորախումբ
International newsՂազախստանի «Իլիյսկի» զորավարժարանում սկսվել են «Անխախտ եղբայրություն-2017» հետկոնֆլիկտային կարգավորման հարցով ՀԱՊԿ զորավարժությունները: Այդ մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչության տվյալներով՝ զորավարժություններին մանակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղարար զորախմբերը, ՀԱՊԿ հավաքական խաղաղարար ուժերի կազմի մեջ մտնող ոստիկանական ստորաբաժանումները: Հրավիրված են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀԱՊԿ միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչներ:
Զորավարժությունները «Մարտական եղբայրություն- 2017» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների հերթական փուլն են:
Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 16-20-ն անցկացվելիք զորավարժությունների հիմնական նպատակը ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերի միջև փոխըմբռնման և համագործակցության ամրապնդումն է:
Զինվորականները մշակելու են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողությունների նախապատրաստումը, ինչպես նաև հակամարտության դադարեցման և տեղայնացման, բանակցությունների անցկացման, մարդասիրական բեռների ուղեկցման, պարեկության և հսկիչ անցակետերում ծառայության անցկացման, գրոհայինների պատրաստման ճամբարի ոչնչացման խնդիրներ:
«Մարտական եղբայրություն- 2017» զորավարժությունների եզրափակիչ փուլը դառնալու է խնդիրների իրականացումը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորախմբերի կողմից, որն անցկացվելու է Տաջիկստանի տարածքում՝ 2017 թվականի նոյեմբերի 10-20-ը: