Թբիլիսիի ծայրամասում պայթյուն է տեղի ունեցել
International newsՎրաստանի մայրաքաղաքի ծայրամասում՝ բենզալցակայանի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել, վիրավորվել է երեք մարդ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
«Պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, նրանք հոսպիտալացվել են»,- ասված է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հաղորդագրությունում:
Հեռուստաընկերության տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում է հինգ փրկարարական ջոկատ:
Պայթյունի հետևանքով վնասվել է մոտակայքում գտնվող շենքը: Հրդեհը մեկուսացվել է:
Պայթյունի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն: