Իռլանդիայում «Օֆելյա» փոթորկի պատճառով մարդ է զոհվել
International newsԻռլանդիայի հարավի Ուոթերֆորդ քաղաքում մեկ մարդ Է զոհվել տարածաշրջանում մոլեգնող «Օֆելյա» փոթորկի պատճառով:
Այդ մասին հայտնել Է RTE իռլանդական հեռուստաալիքը: Տարերքի զոհ դարձած կինը գտնվել Է ավտոմեքենայում, որի վրա ընկել Է քամուց տապալված ծառը, նշում Է հեռուստաալիքը:
Տեղի իշխանությունները դիմել են վարորդներին՝ խնդրելով ձեռնպահ մնալ ուղեւորություններից, քանի դեռ քաղաքում անբարենպաստ եղանակի պատճառով արտակարգ դրություն Է պահպանվում: Ավելի վաղ երկրի վարչապետ Լեո Վարադքարը հայտարարել Էր, թե այն գոտիներում, որտեղ հայտարարված Է վտանգի կարմիր մակարդակ, տեղաբաշխվել են զինված ուժեր:
Նրա խոսքով՝ «նրանք պատրաստ են հետագա գործողություններին»: Ավելի վաղ նշվել Է, որ վերահաս «Օֆելյա» փոթորկի պատճառով վտանգի կարմիր (ամենաբարձր) մակարդակն Է հայտարարված Իռլանդիայի արեւմտյան մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: