Երբ տարիքով մեծ ես լինում, շատ ավելի ես գիտակցում դժվարությունները. Գոհար Հարությունյանը՝ երկու օրական երկվորյակների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր, երեք երեխաների մայր Գոհար Հարությունյանը այսուհետ հինգ երեխաների մայրիկ է: Հոկտեմբերի 14-ին լույս աշխարհ են եկել նրա երկվորյակները, որը մեծ անակնկալ էր գեղեցկուհու երեխաների համար:
Life.panorama.am-ի հետ զրույցում Գոհարը պատմեց, որ ամուսնու գաղափարն է եղել գաղտնի պահել երկվորյակ ունենալու լուրը.
«Իրականում միայն սկզբում էինք ուշադրությամբ հետեւում, որպեսզի երեխաներս ու մեր հարազատները չիմանան, թե երկվորյակի ենք սպասում, իսկ հետո արդեն սովորություն դարձավ եւ ավելի շատ ամուսինս էր դրան հետեւում: Ամեն դեպքում, մեր նպատակն էր ոչ թե հանրությունից գաղտնի պահել, այլ կոնկրետ մեր հարազատներից, քանի որ ուզում էինք նրանց անմոռանալի անակնկալ մատուցել»,- նշեց գեղեցկուհի մայրիկը:
Շարունակությունը՝ այստեղ: