Իսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը լոգանք ընդունելիս կորցրել է գիտակցությունը
LifestyleԻսլանդիայի նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը վերջերս իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ լոգանք ընդունելու ժամանակ հարվածել և կոտրել է քիթը։
ria.ru-ն հայտնում է, որ նախագահը հարվածից հետո կորցրել է գիտակցությունը, և հարվածի հետևանքով էլ կոտրել քիթը: Տեղի ունեցած պատահարից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ կարեր են դրել։
ORER.news-ի փոխանցմամբ՝ աղբյուրը հայտնում է, որ Գվյուդնի Յոուհանեսոնը այժմ իրեն արդեն լավ է զգում։
Հիշեցնենք, որ Յոուհանեսոնն Իսլանդիայի նախագահ է դարձել 2016 թվականի օգոստոսի 1-ին՝ 48 տարեկան հասակում, ինչն էլ նրան դարձրել է երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։