Ինչպե՞ս «սանձել» ախորժակը
LifestyleԵթե դուք չեք կարողանում վերահսկել ձեր ախորժակը, ապա մենք կօգնեք ձեզ այդ գործում։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կաջակցեն ախորժակի նվազեցմանը:
Մասնագետները պնդում են, որ ուտել պետք է քիչ, բայց ճիշտ, համեղ և հիմնովին: Իսկ ինչպե՞ս պայքարել ախորժակի դեմ։ Դա այդքան էլ դժվար չէ, կարևորը՝ մի քանի կանոն իմանալն է։ Ուտելիքը, նախևառաջ, պետք է համեղ լինի և ձեզ հաճույք պատճառի։ Նույնիսկ շատ, բայց անհամ ուտելիք ընդունելու դեպքում, դուք չեք կշտանա։ Սովորաբար ախորժակը բացվում է երեկոյան, այդ իսկ պատճառով՝ սննդի հիմնական և առատ չափաքանակը պետք է ընդունել ժամը 16-17-ի սահմաններում։ Հենց այդպիսով դուք կարող եք խուսափել դեպի սառնարան գիշերային հարձակումներից:
Պատրաստեք, այսպես կոչված, ծանր ուտելիք։ Դրանում պետք է առկա լինեն ձեթ և կենդանական ճարպեր։ Եթե բանջարեղեն եք պատրաստում, ապա դրանում պետք է անպայման յուղ ավելացվի, հակառակ դեպքում ախորժակը էլ ավելի կբացվի:
Աշխատեք չչարաշահել նախուտեստները, դրանք նպաստում են ստամոքսահյութի էլ ավելի մեծ քանակով արտադրությանը։ Աշխատեք նաև սառնարանում չպահել «ինչ-որ համեղ մի բան»: Այն գիտակցումը, որ մոտենալով սառնարանին կարով եք ձեզ ուրախացնել համեղ այդ պատառով, ախորժակը գրգռում է էլ ավելի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.