Ինչպես ազատվել մաշկի սև կետերից. բաղադրատոմս
LifestyleՊարզվում է, որ կորյակներ և մաշկի սև կետեր առաջանում են նաև չոր մաշկ ունեցող աղջիկների դեմքին: Սև կետերը հիմնականում առաջանում են մաշկային ճարպի ավելցուկից, մաշկի մահացած բջիջներով և փոշու ու կեղտի մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման հետևանքով: Այս ամենի հետևանքով ծակոտիները մգանում են, որն էլ հենց մաշկին արտաքինից սև կետերի տեսք է հաղորդում:
Անհրաժեշտ բաղադրատոմս-
25 գրամ 10%-անոց սալիցիլաթթվի քսուք,
25 գրամ 33%-անոց ծծմբի քսու ք,
20 գրամ ցինկի քսուք ,
կեչուց ստացված կուպր:
Պատրաստման եղանակ- Անհրաժեշտ է այս քսուքները խառնել և պատրաստել մածուկ, որից հետո ավելացնել 5 կաթիլ կուպր: Ստացված քսուքը պետք է պահել սառնարանում: Այն պետք է դեմքին քսել քնելուց առաջ: Ցանկալի արդյունքին հասնելու համար բավական է այն օգտագործել երկու օրը մեկ: Պարզապես 7 օր անց սև կետերը կսկսեն մաքրվել, բացի այդ մաշկը կազատվի տգեղ ճարպոտ փայլից:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.