ՌԴ-ն պատրաստ է թույլատրել 50 000 տոննա թուրքական լոլիկի ներկրումը
International newsՌուսաստանը պատրստ է թույլատրել շուրջ 50 000 տոննա լոլիկի մատակարարումը Թուրքիայի 4 ձեռնարկությունից: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխնախագահ Արկադի Դվորկովիչը:
«Եթե խոսենք հենց թուրքական լոլիկների մասին, ապա մեր մոտեցումները հստակ են, մենք թույլատրելի ենք համարում թուրքական լոլիկների ներկրումը ռուսական շուկա շուրջ 50 000 տոննա քանակով առաջիկա 4-5 ամսվա ընթացքում՝ դեկտեմբերից ապրիլ, երբ մեզ մոտ լոլիկի սեզոնը չէ», - ասել է Դվորկովիչը:
Սակայն, ինչպես նա ընդգծել է, որոշում կայացնելու վրա կարող են ազդել Թուրքիայի գործողությունները, որոնց պատճառով բարդացել է ռուսական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը:
«Այնուամենայնիվ մենք կդիտարկենք այն սահմանափակումները, որոնք առկա են թուրքական շուկայում մեր գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ: Եթե տեսնենք, որ մեր արտադրանքի նկատմամբ մոտեցումն այնքան էլ կառուցողական չէ, դա, իհարկե, չի մոտեցնի լոլիկների ներկրման մասին որոշման կայացմանը», - հավելել է պաշտոնյան: