Էստոնիայում «սև անձրև» է տեղացել
International newsԷստոնիայի Յարվամաա, Յըգևամաա և Տարտումաա շրջաններում «սև անձրև» է տեղացել: Այս մասին հայտնում է Delfi.ee պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անձրևից հետո հողի վրա մոխրագույն փրփուր է գոյացել:
«Մենք նայել ենք արբանյակներից արված լուսանկարները, դրանից բացի, Ֆինլանդիայի օդերևութաբանական ծառայությունը հաստատել է, որ մեզ է հասել Պորտուգալիայի հրդեհների ծուխը և մուրը, ինչպես նաև՝ Սահարայից փոշին»,- պատմել է օդերևութաբան Տայմի Պալյակը:
Նա նշել է, որ օդի քիմիական բաղադրության մասին տեղեկություն չկա, քանի որ երկրում այդպիսի չափումներ չեն անում:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներում և իսպանական Գալիսիա ինքնավար համայնքի հյուսիս-արևմուտքում մոլեգնող հրդեհների հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել: Պորտուգալիայում անտառային հրդեհների մակերեսը չորս օրվա ընթացքում կազմել է 240 հազար հեկտար: Երկրում հրդեհի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել:
