Բելառուսը Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու հույս է հայտնել
International newsԲելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը Թուրքիայի զարգացման նախարար Լյութֆի Էլվանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու հույս ունեն, այս մասին գրում է belta.by-ն:
Նշենք, որ այդ ցուցանիշը 2016թ.-ին կազմել է 800 մլն դոլար:
Կոբյակովը շեշտել է, որ վերջին 10 տարում Բելառուսի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացել են շուրջ 5 անգամ:
«Մենք հույս ունենք այդ ցուցանիշը մինչև տարեվերջ հասցնել 1 մլրդ-ի», - ասել է Բելառուսի վարչապետը:
Կոբյակովը հայտնել է, որ 2018թ.-ի փետրվարին իրենք ակնկալում են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Մինսկ: